ԱՄՆ-ում «սեւ ուրբաթը» կանցկացվի օնլայն ֆորմատով

10:47   24 Նոյեմբեր 2020    244

ԱՄՆ-ում Գոհաբանության օրվան հաջորդող օրը սովորաբար կոչվում է «սեւ ուրբաթ», որի ընթացքում կազմակերպվում է ապրանքների վաճառք՝ կտրուկ էժանացված գներով։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս տարի սակայն, Ամերիկայում «սեւ ուրբաթը» կորոնավիրուսի պատճառով կանցկացվի օնլայն ռեժիմով։ Առեւտրի ցանցերն ու կենտրոնները ամբողջ շաբաթվա համար հայտարարել են զեղչեր, իսկ հիմնական առեւտուրն իրականացվելու է օնլայն վաճառքի եղանակով։

Որոշ խանութներ «սեւ ուրբաթի» զեղչերը սկսել էին ավելի վաղ։ Իսկ ահա առեւտրի կենտրոններ այցերը, երբեմն դառնում են անհնար այս օրերին, քանի որ համաճարակային իրավիճակով պայմանավորված, սկսում են այցելուներին ներս թողնել ըստ նախապես ցուցակագրման, ինչպես օրինակ վարվում է Apple-ի՝ Վաշինգտոնում գտնվող առեւտրի կենտրոնը։ Սրան հակառակ, շատ խանութներ եւ առեւտրի կենտրոններ ու ցանցեր օնլայն հարթակում առեւտուր իրականացնելու համար նույնիսկ վիրտուալ խորհրդատուի ծառայություն են սկսել առաջարկել, գնորդներին օգնելու համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները