Ոսկին էժանանում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մասին լուրերի ֆոնին

12:15   24 Նոյեմբեր 2020    280

Ոսկու գինը երեքշաբթի առավոտյան ընկնում է` հասնելով նվազագույնի հուլիսից ի վեր, ներդրողները շարունակում են գնահատել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման շուրջ լուրերը, վկայում են աճուրդների տվյալները:

Նյու Յորքի Comex բորսայում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0.86 տոկոսով կամ 15.85 դոլարով` մեկ տրոյական ունցիայի դիմաց կազմելով 1.821.95 դոլար: Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0.98 տոկոսով` մեկ ունցիայի դիմաց կազմելով 23.4 դոլար:

Ոսկու գինը շարունակում է նվազել երրորդ առեւտրային նստաշրջանն անընդմեջ եւ հասնում է իր ամենացածր մակարդակին հուլիսից ի վեր: Նոյեմբերի սկզբից թանկարժեք մետաղի գների վրա ճնշում են գործադրում Pfizer-ի եւ Moderna-ի կողմից մշակվող կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի շուրջ լուրերը: Բացի այդ, բրիտանական AstraZeneca ընկերությունը երկուշաբթի հայտարարեց, որ պատվաստանյութի կլինիկական փորձարկումների միջանկյալ անալիզը 70 տոկոս արդյունավետություն է ցույց տվել:

Վերլուծաբանները, ում կարծիքը մեջբերում է գործակալությունը, եւս նշում են, որ ոսկու գների անկման վրա ազդում են նաեւ ԱՄՆ-ից ստացվող լուրերը: Երկրի ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է իշխանությունը փոխանցել Ջո Բայդենին: Սա քաղաքական անորոշության թուլացում է նշանակում Միացյալ Նահանգներում, որը սկսվել էր նախագահական մրցավազքի մեկնարկից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ոսկին  


Վերնագիրի այլ պիտակները