Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է «eadaily.com» կայքը` հղում տալով ՌԴ պաշտպանության նախարարությանը:
Նշվում է, որ ականակիրը, որը մի քանի օր է, ինչ գտնվում էր Ճապոնական ծովում, ժամը 06:17-ին (Երևանի ժամանակով 07:17) խախտել է ռուսական սահմանը` 2 կմ խորանալով ռուսական ջրերում:
«Խաղաղ օվկիանոսի նավատորմի «Ծովակալ Վինոգրադով» խոշոր նավը, որն անմիջական հետևում էր ամերիկյան ականակրին, միջազգային կապի ալիքում օտարերկրյա նավին նախազգուշացրել է նման գործողությունների անթույլատրելիության և տարածքային ջրերից ներխուժածին հարկադրաբար դուրս հանելու գործողության դիմելու հնարավորության մասին»,-նշել են ռազմական գերատեսչությունում:
Զգուշացումը ստանալուց հետո ամերիկյան նավը անմիջապես լքել է ռուսական ջրերը: Այլ մանրամասներ հայտնի չեն:
Hayatsk.info
Հեշթեգներ:
ԱՄՆ
ՌԴ