Հնդկաստանը փորձարկել է «Բրամոս» հրթիռի վերգետնյա տարբերակը

13:57   24 Նոյեմբեր 2020    158

Հնդկաստանը նոյեմբերի 24-ին Անդամանյան եւ Նիկոբարյան կղզիների տարածքից անցկացրել Է «Բրամոս» գերձայնային թեւավոր հրթիռի վերգետնյա տարբերակի փորձնական արձակումը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հաղորդել Է «Times of India» հրտարակությունը՝ վկայակոչելով Հնդկաստանի պաշտպանության նախարարությանը:

«Հնդկաստանն այսօր անցկացրել Է «Բրամոս» գերձայնային թեւավոր հրթիռի վերգետնյա տարբերակի փորձնական արձակումը՝ Անդամանյան եւ Նիկոբարյան կղզիների տարածքից: Հրթիռի նշանակետը գտնվում Է ուրիշ կղզում»,-հայտնել Է հրատարակության զրուցակիցը:

Նա նշել Է, որ «Բրամոս» հրթիռի հարվածի հեռավորությունն այժմ ավելացել Է մինչեւ ավելի քան 400 կիլոմետր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները