Ամերիկացիների գրեթե 50%-ը ցանկանում է, որ 2024-ին Թրամփն առաջադրվի նախագահի պաշտոնում

14:09   24 Նոյեմբեր 2020    159

ԱՄՆ բնակիչների շուրջ 47% -ը ցանկանում է, որպեսզի երկրի գործող նախագահ, հանրապետական ​​Դոնալդ Թրամփը 2024 թվականին կառաջադրի իր թեկնածությունը նախագահի պաշտոնում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին վկայում են երկուշաբթի օրը հրապարակված հարցման արդյունքները, որը համատեղ անցկացրել են The Hill պարբերականն ու Harris Research հետազոտական ծառայությունը։

Ինչպես նշում է թերթը, այս տեսակետը հիմնականում պաշտպանում են հանրապետականների կողմնակիցները՝ հարցվածների 75% -ը։ Դեմոկրատական ​​կուսակցության սատարողներն էլ կազմել են հարցվածների ընդամենը 24%-ը:

Հարցումն անցկացվել է նոյեմբերի 17-ից 19-ը, գրանցված 1.873 ընտրողների շրջանում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները