«Մենք դաշտում կլինենք՝ պաշտպանելու Ադրբեջանի իրավունքները». Չավուշօղլու

13:25   24 Նոյեմբեր 2020    211

Մենք ապացուցեցինք, որ «PKK»-ն տեղակայված էր Ղարաբաղում և թիրախավորում էր խաղաղ բնակիչներին: Մինսկի խմբի իներցիայի պայմաններում մենք նույնպես սկսեցինք պաշտպանել Ադրբեջանի իրավունքները:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն, հաղորդում է Hayatsk.info-ն։

Չավուշօղլուն ասաց, որ Ադրբեջանը ճիշտ էր, և վերականգնվեց նրա տարածքային ամբողջականությունը, և նա հետ է վերցնում իր հողերը:

Նրանք, ովքեր ստիպված լքել էին գրավյալ տարածքները, կկարողանան վերադառնալ: Կապեր կստեղծվեն Նախչըվանի հետ:

«Մենք դաշտում կլինենք այդ իրավունքները պաշտպանելու համար», - ասաց Թուրքիայի արտգործնախարարը:

Հեշթեգներ: Չավուշօղլու   Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները