Այս տեսակետները «EUObserver»-ի հոդվածում արտահայտել է Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի նախկին հրամանատար գեներալ-լեյտենանտ Բեն Հոջեսը:
Ըստ նրա, ադրբեջանցիները պարտավորվում են ապահովել տարածաշրջանում հայկական համայնքի անվտանգությունը, ինչպես նաև պաշտպանել նրանց մշակութային վայրերն ու արտեֆակտները:
«Հուսալու հիմքեր ունենք: Այսօր, բացառությամբ գրավյալ տարածքների, ավելի քան 30,000 հայեր Ադրբեջանն անվանում են իրենց հայրենիքը:
Ըստ Հոջեսի, Արեւմուտքը պետք է օգնի Բաքվին պաշտպանել իր դիրքերը ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրի իրագործման հարցում, քանի որ միջազգային իրավունքը գտնվում է Ադրբեջանի կողմում:
Գեներալ-լեյտենանտը նշել է, որ ստեղծված իրավիճակում ԱՄՆ-ին և Եվրոպային բացառելը տեղին ընտրություն չէ. «Լեռնային Ղարաբաղը միջազգային հանրության կողմից ճանաչվում է որպես Ադրբեջանի բաղկացուցիչ մաս: Արևելքի և Արևմուտքի միջև միակ ցամաքային միջանցքն անցնում է Ադրբեջանով: Փաստորեն, սա է Սևծովյան խոշոր տարածաշրջանի տնտեսական ներուժի զարգացման բանալին, և Արևմուտքը չպետք է ուշանա»:
Hayatsk.info
Հեշթեգներ:
ԱՄՆ