Մեկ այլ նախարար էլ հրաժարական տվեց Հայաստանում

15:35   24 Նոյեմբեր 2020    219

Հաղորդվում է, որ Հայաստանում մեկ այլ նախարար հրաժարական է տվել:

Hayatsk.info-ի փոխանցմամբ ՝ հայկական լրատվամիջոցները հայտնում են, որ հերթը հասել է Էկոնոմիկայի նախարարին:

Hayatsk.info–ի փոխանցմամբ ՛ «Sputnik Արմենիա» -ի տեղեկություններով ՝ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը դիմումը նոյեմբերի 23–ին է ներկայացրել:
Lուրը «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում հաստատեց նախարարի մամուլի քարտուղար Աննա Օհանյանը։

Նա հայտնեց, որ նախարարը աշխատանքից ազատման դիմումը ներկայացրել է դեռ երեկ` նոյեմբերի 23-ին։

Նշենք, որ Տիգրան Խաչատրյանը 2018թ–ի հոկտեմբերի 15-ից նշանակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար, 2019թ․ հունիսի 1-ից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար։

Հիշեցնենք` երեկ` նոյեմբերի 23–ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով պաշտոնից ազատվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով նոր նախարար նշանակվեց Վահրամ Դումանյանը։

Նոյեմբերի 16–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հայտարարեց, որ ՀՀ արտաքին գործերի նախարարին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել։ Կարճ ժամանակ անց ԱԳՆ խոսնակը հայտնեց, որ Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Նոյեմբերի 17-ին հրաժարականի դիմում ներկայացրեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։


Վերջին օրերին իրենց պաշտոններից հեռացել են նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդական Աշոտ Ղուլյանը, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության փոխնախարար Իրինա Ղափլանյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանը։

Նոյեմբերի 20-ին պաշտոններից ազատվեցին նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
Պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնել է Վաղարշակ Հարությունյանը, արտակարգ իրավիճակների նախարարինը` Անդրանիկ Փիլոյանը, իսկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարինը` Մեսրոպ Առաքելյանը։

Նշենք, որ պաշտոնյաների ու պատգամավորների հրաժարականները սկսվել են նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հայտարարությունից հետո։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները