«Բելառուսներն ապացուցեցին երկրի ինքնիշխանությունը պաշտպանելու կարողությունը». Լուկաշենկո

16:27   24 Նոյեմբեր 2020    158

Բելառուսներն ապացուցել են իրենց` Բելառուի Հանրապետության ինքնիշխանությունը, ավանդական արժեքները և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կարողությունը, այսօր օտարերկրյա պետությունների դեսպանների կողմից հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Այս պահը կարելի է տարբեր կերպ գնահատել։ Բայց մեզ համար ակնհայտ է մի բան՝ բելառուսները, ինչպես անցյալում, ապացուցեցին երկրի ինքնիշխանությունը, ավանդական արժեքներն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իրենց ունակությունը։ Բազմիցս հայտարարել եմ և ևս մեկ անգամ կրկնում եմ, որ միայն մեր ժողովուրդն իրավունք ունի որոշելու, թե ապագայում ինչպես կզարգանա բելառուսական պետությունը»,- ասել է Լուկաշենկոն։

Հիշեցնենք, որ Բելառուսում օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո, որում 80 տոկոս ձայնով հաղթանակ տարավ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, շարունակվում են բողոքի ակցիաներն ու գործադուլները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լուկաշենկո  


Վերնագիրի այլ պիտակները