Վրաստանն աշխարհում առաջին տեղում է մեկ շաբաթվա ընթացքում հայտնաբերված կորոնավիրուսի նոր դեպքերի քանակով

16:50   24 Նոյեմբեր 2020    149

Վրաստանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում 100 հազար բնակչի հաշվով՝ մեկ շաբաթվա ընթացքում հայտնաբերված կորոնավիրուսի նոր դեպքերի քանակով:

Ըստ «The New York Times»-ի, Վրաստանում վերջին շաբաթվա ընթացքում COVID-19-ի դեպքերի աճի միջին ցուցանիշը 3693.6 է, 100 հազար բնակչի հաշվով՝ 99:

Վրաստանում, նոյեմբերի 23-ի դրությամբ, ընդհանուր առմամբ հայտնաբերվել է կորոնավիրուսի 108.690 դեպք, 100 հազար բնակչի հաշվով՝ 2913:

Վրաստանից հետո տարածվածության ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրների ցանկում են Լյուքսեմբուրգը (100 հազար բնակչի հաշվով՝ 90.6), Չեռնոգորիան (88.3), Սերբիան (79.4) և Անդորրան (72.4):

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները