Պոպովան նախազգուշացրել է, որ պատվաստանյութը չի պաշտպանում COVID-19-ի հետ հանդիպումից

16:56   24 Նոյեմբեր 2020    294

ՌԴ գլխավոր պետական ​​սանիտարական բժիշկ Աննա Պոպովան հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը չի պաշտպանում վարակից, բայց պաշտպանում է հիվանդության ծանր ընթացքից և մահից, նրա խոսքը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պոպովան պարզաբանել է, որ պատվաստանյութը «սկաֆանդր չէ, արտաքին աշխարհից մեկուսացում չէ», ուստի աշխարհում գոյություն ունեցող ոչ մի պատվաստանյութ մարդուն չի պաշտպանում հարուցիչի հետ հանդիպումից և դրա օրգանիզմ ներթափանցումից: Այնուամենայնիվ, շիճուկը հնարավորություն կտա խուսափել հիվանդության ծանր ընթացքից և դրա հետևանքով մահվանից:

Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակված 24.326 մարդ, ապաքինվել է 23.226, մահացել՝ 491 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պոպովա  


Վերնագիրի այլ պիտակները