«Ղարաբաղում իրավիճակն ընդհանուր առմամբ կայունանում է». Պուտին

16:09   24 Նոյեմբեր 2020    353

Ռուսաստանը մեծ ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի նորմալացման միջնորդության համար, նախադրյալներ են ստեղծվում Ղարաբաղում կարգավորման համար՝ հաշվի առնելով և՛ Երևանի, և՛ Բաքվի շահերը։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Մենք ջանքեր ենք գործադրել դադարեցնելու համար Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները, որոնք մեր բարեկամ Ադրբեջանի և Հայաստանի հազարավոր քաղաքացիների զոհվելու պատճառ են դարձել։ Միևնույն ժամանակ մենք հետևել ենք ԵԱՀԿ ՄԽ–ում, մասնավորապես նրա համանախագահների` Ռուսաստանի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի միջև, ձեռք բերված առանցքային պայմանավորվածություններին։ Կարևորը, ինչին հաջողվել է հասնել` արյունահեղության դադարեցումն է, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների, Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարության մեջ հրադադարի հաստատման արձանագրումը», – ասել է Պուտինը:

Պուտինը հավելեց, որ ներկա պահին, ռուսական խաղաղապահ անձնակազմն իրականացնում է հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողությունը, ապահովում խաղաղ քաղաքացիների անվտանգությունը, ուղեկցում վերադարձող փախստականներին և մարդասիրական բեռները։

«Ընդհանուր առմամբ իրավիճակը կայունացել է», – հայտարարել է Պուտինը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները