Վերջին 14 տարվա մարտերի ընթացքում Աֆղանստանում օրական միջինը հինգ երեխա է զոհվել կամ վիրավորվել

17:15   24 Նոյեմբեր 2020    277

Վերջին 14 տարվա մարտերի ընթացքում Աֆղանստանում օրական միջինը հինգ երեխա է զոհվել կամ վիրավորվել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասվում է «Save the Children» բարեգործական կազմակերպության զեկույցում:

Ըստ ՄԱԿ-ի՝ 2005-ից 2019 թվականներին Աֆղանստանում զինված հակամարտության ընթացքում սպանվել կամ խեղվել է առնվազն 26,025 երեխա:

Ըստ Save the Children-ի՝ Աֆղանստանը 11 ամենավտանգավոր երկրներից մեկն է: Միևնույն ժամանակ, բոլոր գլոբալ հակամարտություններից Աֆղանստանում 2019-ին գրանցվել են ամենամեծ թվով սպանություններն ու խեղումները. սպանվել է 874 աֆղանացի երեխա, վիրավորվել՝ 2275-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄԱԿ  


Վերնագիրի այլ պիտակները