COVID-19-ի 76 մլն չափաբաժին պատվաստանյութ Ֆիլիպ Մորրիսին պատկանող ընկերության կողմից․ Մեդիկագոնի հայտարարությունը

18:01   24 Նոյեմբեր 2020    240

Կանադական կենսադեղագործական Մեդիկագո ընկերությունը, որը 30%-ով պատկանում է Ֆիլիպ Մորրիսին, հայտարարել է, որ կարող է տրամադրել կորոնավիրուսի դեմ 76 մլն չափաբաժին պատվաստանյութ։ Գործարքը ենթակա է հաստատման Կանադայի Առողջապահության նախարարության կողմից

Մեդիկագոն Ֆիլիպ Մորրիսին մասամբ պատկանող կենսադեղագործական ընկերություն է, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Քվեբեկում։ Վերջերս Մեդիկագոն հանդես եկավ հայտարարությամբ, որ համաձայնության է եկել Կանադայի Հանրային Ծառայությունների և Գնումների վարչության հետ՝ տրամադրելու կորոնավիրուսի մինչև 76 մլն չափաբաժին պատվաստանյութ։ Նույն գործընթացի շրջանակներում կանադական դաշնային կառավարության Նորարարության, Գիտության ու Տնտեսական Զարգացման բաժինը $131 մլն կտրամադրի Մեդիկագոյին՝ աջակցելու պատվաստանյութի ընթացիկ մշակմանն ու կլինիկական փորձերին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ֆիլիպ Մորրիս ընկերության գործադիր տնօրեն Անդրե Կալանցոպուլոսն այս առիթով նշել է․ «Մենք ողջունում ենք Կանադական կառավարության երկու վարչությունների ու «Մեդիկագո»-ի միջև հաստատված համագործակցությունը` միտված կորոնավիրուսի դեմ պայքարին։ Ավելի լավ արդյունքների միշտ էլ հասնում են այն ժամանակ, երբ կառավարություններն ու մասնավոր ընկերությունները միավորում են իրենց ջանքերը, որպեսզի հասնեն համընդհանուր նպատակների։ Մենք ուրախ ենք աջակցել Մեդիկագոյի աշխատանքին՝ ուղղված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ մշակելուն, գնահատմանը, արտադրելուն ու հասանելի դարձնելուն»։

Հարկ է նշել, որ Մեդիկագոն պատվաստանյութի մշակման նորարարական մեթոդ է օգտագործում։ Հավի ձվի փոխարեն պատվաստանյութ մշակելիս օգտագործվում է ծխախոտաբույսը, այլ կերպ ասած՝ թութունը։ Վիրուսանման մասնիկները ներարկվում են բույսից վերցված ագրոբակտերիաների մեջ, և դրանք, չտարբերելով այդ մասնիկները իրական վիրուսից, սկսում են հակամարմիններ ձևավորել։ Վիրուսանման մասնիկները վարակի գենետիկական նյութ չեն պարունակում և անվնաս են։ Իրենց հերթին, ագրոբակտերիաների կողմից արտադրված սպիտակուցները հետագայում օգտագործվում են որպես պատվաստանյութ։ Գործընթացը շատ ավելի արագ է, քան հավի ձվի օգտագործմամբ պատվաստանյութի մշակումը։

Մեդիկագոն թեստավորման առաջին փուլը մեկնարկել է 2020թ․ հուլիսի 14-ին, երկրորդը՝ նոյեմբերի սկզբին։ Եթե այն ևս հաջող անցնի, երրորդ փուլի թեստավորումը կսկվի արդեն դեկտեմբերի 20-ին։

Hayatsk.info

Հեշթեգներ: COVID-19  


Վերնագիրի այլ պիտակները