Թուրքիան շարունակում է աշխատանքը Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկման մեխանիզմների ուղղությամբ

18:20   24 Նոյեմբեր 2020    561

Թուրքիան շարունակում է աշխատանքը Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկման մեխանիզմների ուղղությամբ, դիտակետերի միջեւ պարեկություն կիրականացվի, ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հրադադարի ռեժիմի վերահսկման մեխանիզմների ուղղությամբ աշխատանքը շարունակվում է: Լեռնային Ղարաբաղում դիտակետերի միջեւ, որոնք պետք է կառուցվեն, պարեկություն կիրականացվի», Աքարին մեջբերում է TRT հեռուստաալիքը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղարաբաղ  


Վերնագիրի այլ պիտակները