«Ես չգիտեմ, թե որտեղից են մամուլում նման տեղեկություններ հայտնվում, սակայն ես որևէ խնդիր չունեմ ոչ Մեսիի, ոչ էլ «Բարսելոնայի» մեկ այլ ֆուտբոլիստի հետ:
Իմ տեղափոխվելու հենց առաջին օրվանից ես ջերմ հարաբերություններ եմ ունեցել Մեսիի հետ: Մեր նպատակը մեկն է՝ օգնել թիմին և հաղթանակներ տանել»,- Գրիզմանի խոսքը փոխանցում է Marca-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեսին ուրախությամբ չի ընդունել Գրիզմանի տեղափոխության լուրը և այդքան էլ լավ հարաբերություններ չունի նրա հետ, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Հիշեցնենք, որ այս ամռանը Մեսին ցանկանում էր հեռանալ «Բարսելոնայից», սակայն ակումբը բաց չթողեց նրան: Արգենտինացին 2003 թվականից է հանդես գալիս կատալոնացիների գլխավոր թիմում, որի հետ նվաճել է 34 տիտղոս:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Գրիզման