Հայաստանում տնտեսական ակտիվության եւ արտաքին առեւտրի ծավալի անկում է գրանցվել

19:03   24 Նոյեմբեր 2020    597

Հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի անկում է գրանցվել:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով հայկական ԶԼՄ-ներին, այս մասին են վկայում են Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալները:

Հաշվետու ժամանակաշրջանի տնտեսական գործունեության ցուցանիշի անկումը, նախնական տվյալներով, 6.6 տոկոս է կազմել:

2019-ի սեպտեմբերի համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները 7.5 տոկոս անկում են գրանցել: Հաշվետու ժամանակահատվածում արտաքին առեւտրի շրջանառությունը 5.0 մլրդ դոլար է կազմել, ինչը 10.5 տոկոսով ցածր է նախորդ տարվա նույն ցուցանիշից: Սեպտեմբերի վերջի արդյունքներով արտաքին առեւտրի ծավալը 666 մլն դոլար է կազմել, ինչը 12.8 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Արտահանման ծավալները հունվար-սեպտեմբեր ամիսներին շուրջ 1.83 մլրդ դոլար են կազմել` տարեկան կտրվածքով նվազելով 4.4 տոկոսով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները