Իրանի գերագույն առաջնորդն ԱՄՆ պատժամիջոցներից ազատվելու երկու եղանակ է նշել

19:42   24 Նոյեմբեր 2020    204

Իրանի Գերագույն ղեկավար Ալի Խամենեին ԱՄՆ պատժամիջոցներից ազատվելու երկու եղանակ է նշել` մատնանշելով, որ դրանցից մեկը ժամանակին չաշխատեց, իսկ մյուսը դժվար կլինի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ըստ նրա` դա «պատժամիջոցներն անօգուտ դարձնելն է` հաղթահարելով դրանք», ինչպես նաեւ` «պատժամիջոցները վերացնելը», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մի անգամ մենք արդեն փորձեցինք պատժամիջոցների վերացման ուղին եւ երկար տարիներ բանակցություններ վարեցինք, բայց ոչ մի արդյունքի չհասանք»,- ասել է Խամենեին կառավարության երեք ճյուղերի ղեկավարների մասնակցությամբ հանդիպման ժամանակ:

Խոսելով պատժամիջոցները հաղթահարելու եւ դրանց ազդեցությունը չեզոքացնելու տարբերակի մասին` Իրանի առաջնորդը նշել է, որ «սկզբում այդ ուղին կարող է դժվար լինել, սակայն դրական արդյունք կունենա»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները