Գամալեյայի կենտրոնում պատմել են կամավորներին «Սպուտնիկ V» պատվաստելու ընթացքի մասին

20:14   24 Նոյեմբեր 2020    219

«Սպուտնիկ V»-ի պատվաստանյութը եւ պլացեբոն պլանավորում են 40 հազար կամավորների ներարկել մինչեւ ընթացիկ տարվա վերջը:

Այդ մասին հայտարլ է Ն.Ֆ.Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի (ՀՄԱՀԿ) գիտական աշխատանքի գծով փոխտնօրեն Դենիս Լոգունովը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Պլանավորում ենք մինչեւ տարեվերջ բոլոր մասնակիցներին ներարկել բոլոր բաղադրիչները՝ ե՛ւ պատվաստանյութը, ե՛ւ պլացեբոն. դրանք 40 հազար կամավորներ են»,-ասել է Լոգունովը՝ «Սպուտնիկ V»-ի շուրջ անցկացված ճեպազրույցի ընթացքում: Ռուսաստանի առողջապահության նախարարությունն օգոստոսին գրանցել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել է Գամալեյայի անվան ՀՄԱՀԿ-ի կողմից: Այն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը: Պատվաստանյութն ստեղծվել է մարդու ադենովիրուսային վեկտորների բազայի վրա, որի կարեւոր առանձնահատկություններ են անվտանգությունը, արդյունավետությունը եւ բացասական հետեւանքների երկարաժամկետ բացակայությունը:

«Սպուտնիկ V» պատվաստանյութի կլինիկական հետազոտությունների տվյալների երկրորդ միջանկյալ անալիզը ցուցաբերել է 91,4 տոկոս արդյունավետություն առաջին ներարկումից հետո 28 օրվա համար, պատվաստանյութի արդյունավետությունը 42 օրվա համար առաջին ներարկումից հետո գերազանցում է 95 տոկոսը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սպուտնիկ-V  


Վերնագիրի այլ պիտակները