«Մանչեսթեր Սիթին» Մեսիի համար 10-ամյա ծրագիր է պատրաստել

20:46   24 Նոյեմբեր 2020    296

«Մանչեսթեր Սիթին» «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիին ձեռք բերելու ուղղությամբ աշխատանքներ է իրականացնում:

Անգլիական ակումբը արգենտինացու համար 10-ամյա ծրագիր է մշակել: Վերջինիս կառաջարկեն խաղալ «Սիթիի» կազմում, այնուհետև հանդես գալ City Football Group-ի 9 ակումբներից մեկում:

Նրանց թվում են, մասնավորապես, «Նյու-Յորք Սիթին» (ԱՄՆ), «Յոկոհաման» (Ճապոնիա»), «Մելբուրն Սիթին» (Ավստրալիա): «Քաղաքաբնակները» ցանկանում են նաև Մեսիին առաջարել կարիերան ավարտելուց հետո ակումբի դեսպան դառնալ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Սիթիի» ղեկավարների կարծիքով, Մեսիին ձեռք բերելը կտրուկ կավելացնի գովազդային պայմանագրերից եկամուտները, ինչպես նաև այլ թոփ-խաղացողներ ձեռք բերելու գործընթացը կհեշտացնի:

Հիշեցնենք, որ ամռանը Մեսին առճակատում ունեցավ «Բարսելոնայի» ղեկավարության հետ՝ պահանջելով թույլ տալ իր տրանսֆերը: Ակումբի նախկին նախագահ Ժոզեպ Բարտոմեուն նրան բաց չթողեց:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեսի  


Վերնագիրի այլ պիտակները