«Ջո Բայդենը հստակ հասկացրել է, որ ցանկանում է վերականգնել անդրատլանտյան հարաբերությունները, եւ դա անհրաժեշտություն է»,-ասել է Մաասը, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Գերմանիան մինչեւ դեկտեմբեր կնախագահի Եվրամիությունը, որից հետո նախագահությունը կանցնի Պորտուգալիային:
Պորտուգալիայի արտաքին գործերի նախարար Սանտոս Սիլվան կոչ է նոր բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ առեւտրի հարցերով: «Մեր ամերիկացի ընկերները եւ Թրամփի վարչակազմը մշտապես վերաբերվել են մեզ ոչ թե որպես ընկերների եւ դաշնակիների, այլ որպես հակառակորդների կամ նույնիսկ թշնամիների: Եվ մեզ միշտ խնդրել են ընտրել՝ կամ դուք մեզ հետ եք կամ Չինաստանի հետ: Եվրոպայի շահերից է բխում աշխարհի բոլոր երկրների հետ լավ հարաբերությունները»,-ասել է նա:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Եվրոպա
ԱՄՆ