Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, դա տեղի է ունեցել ընկերության բաժնետոմսերի շարունակական գնաճի արդյունքում, ինչի շնորհիվ ընկերության հիմնադիր Իլոն Մասկը հայտնվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկի երկրորդ հորիզոնականում, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Նոյեմբերի 24-ի դրությամբ՝ Tesla-ի բաժնետոմսերը թանկացել են 2.96 տոկոսով՝ հասնելով 537.31 դոլարի՝ մեկ արժեթղթի համար: Այդպիսով, կապիտալիզացումը կազմել է 509 մլրդ դոլար:
Նշվում է, որ բաժնետոմսերը շարունակում են թանկանալ այն բանից հետո, երբ Wedbush վերլուծական ընկերությունը կանխատեսում էր արել, որ Tesla-ի մեկ բաժնետոմսի գինը կարող է հասնել 1000 դոլարի:
Հիշեցնենք, որ ընկերության մեկ արժեթղթի գինը նախօրեին ևս բարձրացել էր 6,41 տոկոսով՝ հասնելով 520,99 դոլարի:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Tesla