Իրանի նավատորմը կհամալրվի նոր ականակիր նավով. պաշտպանության նախարար

21:40   24 Նոյեմբեր 2020    481

Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին հայտարարել է, որ երկրի նավատորմը մոտ ապագայում կհամալրվի սեփական արտադրության ականակիր նավով, որն ստացել է «Դենա» անվանումը:

Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը, Հաթամիի խոսքով՝ նոր ականակիրը նախագծվել և արտադրվել է իրանցի փորձագետների կողմից:

««Դենան» սարքավորումներով համալրվածության և կատարողականության առումով ավելի առաջադեմ է, քան նույն սերնդի այլ ականակիրներ»,- հավելել է իրանցի նախարարը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Իրանցի պաշտոնյաները պարբերաբար հայտարարում են, որ Իրանը հաստատակամ է իր ռազմական կարողություններն ուժեղացնելու հարցում, այդ թվում և իր հրթիռային հզորությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները