Բիթքոինի գինը 2017-ի դեկտեմբերից ի վեր առաջին անգամ հատել է 19 000 դոլարի շեմը

21:56   24 Նոյեմբեր 2020    313

Բիթքոին թվային արժույթի գինը Binance բորսայում կայացած աճուրդի ժամանակ բարձրացել է գերազանցելով 19 հազար դոլարի շեմը:

Այսօրվա աճուրդում թվային արժույթի գրանցած ամենաբարձր ցուցանիշը եղել է 19 120 դոլարը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այս մասին հայտնում է «Կոմերսանտը»՝ հավելելով, որ նման բարձր արդյունք բիթքոինը վերջին անգամ գրանցել էր 2017 թվականի դեկտեմբերի 16-ին:

Նշվում է, որ օրվա ընթացքում թվային արժույթի գինը նվազել է մինչև 18 800 դոլար՝ ըստ CoinMarketCap պորտալի, որն, ուսումնասիրելով ավելի քան 20 բորսաների տվյալներ, հաշվում է միջին արժեքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բիթքոին  


Վերնագիրի այլ պիտակները