Բրիտանիայի կառավարությունն ընկերություններին նախազգուշացնում է Չինաստանի հետ համագործակցության ռիսկերի մասին

22:42   24 Նոյեմբեր 2020    219

Բրիտանիայի կառավարությունը կայք է բացել, որը թվային եւ տեխնոլոգիական ընկերություններին նախազգուշացնում է Չինաստանի էքսպանսիայի եւ չինական ներդրումների ընդունման հետ կապված էթիկական, իրավական եւ կոմերցիոն ռիսկերի մասին, հաղորդում է AP-ը։

«Չինաստան. Գնահատեք ներուժը: Իմացեք խնդիրները» կարգախոսով կառավարական կայքը նախատեսված է որպես ուղեցույց թվային եւ տեխնոլոգիական ընկերությունների համար՝ խթանելով լավագույն փորձը եւ բարձրացնելով հնարավոր խնդիրների մասին իրազեկությունը:

«Մեծ Բրիտանիան վճռական է աջակցել Չինաստանի հետ մեր բիզնեսին այնպես, որ արտացոլվեն Մեծ Բրիտանիայի արժեքներն ու ուշադրություն դարձվեն ազգային անվտանգության խնդիրներին»,- հայտարարել է թվային տեխնոլոգիաների եւ մշակույթի նախարար Քերոլայն Դինենեջը:

Թեմատիկ ուսումնասիրությունների, համալիր ստուգումներ անցկացնելու ուղեցույցներին եւ մասնագիտական խորհրդատվությունների հետ մեկտեղ կայքը պարունակում է մի քանի խիստ նախազգուշացումներ:

«Կա ռիսկ, որ ձեր ընկերության տեխնոլոգիան կարող է օգտագործվել մարդու իրավունքները ոտնահարելու համար»,- ասվում է էթիկական ռիսկերին նվիրված բաժնում, որը, իմիջիայլոց, ընդգծում է դեմքի ճանաչման եւ զանգվածային հսկողության համար ծրագրային ապահովման գրաքննության հետ կապված մտահոգությունները:

Այս տարվա սկզբին նախարարները արգելափակել էին չինական Huawei Technologies Co Ltd ընկերության հասանելիությունը Մեծ Բրիտանիայի հեռահաղորդակցական ցանցին՝ լրտեսության հետ կապված մտավախությունների պատճառով: Huawei-ը հայտարարել է, որ մտավախություններն անհիմն են:

Նոր օրենքի համաձայն, որը ներկայացվել է նոյեմբերի 24-ին, հեռահաղորդակցական ընկերությունները կարող են տուգանվել շրջանառության մինչեւ 10%-ի կամ օրական 100 000 ֆունտ սթեռլինգի չափով, եթե խախտեն Huawei-ի կողմից արտադրված սարքավորումների օգտագործման արգելքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները