«Պատվաստանյութային դիվանագիտության նոր ոլորտում կա երկու մոտեցում՝ կուտակել կամ կիսել: Առաջին մոտեցումն օգտագործվում է Միացյալ Նահանգներում»,- նշում է թերթը: Պարբերականն ընդգծում է, որ այս իրավիճակը վկայում է «Թրամփի ներկայիս վարչակազմի օրոք Միացյալ Նահանգների (միջազգային ասպարեզից) հեռանալու մասին», տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
«Այլ մոտեցման օրինակ են Չինաստանն ու Ռուսաստանը, որոնք շտապեցին կիսել իրենց պետության աջակցությամբ ստեղծված սեփական պատվաստանյութերը այն երկրների հետ, որոնք միմյանց դեմ պայքարում են այդ պաշարների համար՝ դրանով իսկ իրենց դնելով այնպիսի դիրքում, որը թույլ է տալիս ընդլայնել իրենց քաղաքական եւ տնտեսական շահերը»,- ասվում է հոդվածում:
«Ռուսաստանի պատվաստանյութային դիվանագիտությունը նախագահ Վլադիմիր Պուտինի ավելի լայն նկրտումների բաղադրիչն է, որպեսզի վերահաստատի երկրի՝ որպես աշխարհի առաջատար տերության կարգավիճակը: Նույնիսկ կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութի համար ընտրված անունը՝ «Սպուտնիկ V», հիշեցնում է 1950-ականներին «սառը պատերազմի» տարիներին տիեզերական մրցավազքի ժամանակները»,- կարծում են հրապարակման հեղինակները:
Hayatsk.info
Հեշթեգներ:
ՌԴ
ՉԺՀ