Աֆղանստանում կրկնակի ահաբեկչություն է տեղի ունեցել․ կա առնվազն 17 զոհ

09:35   25 Նոյեմբեր 2020    382

Աֆղանստանի Բամիան քաղաքում կրկնակի ահաբեկչություն է տեղի ունեցել։

Երկու մագնիսական ռումբերի պայթյունների հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել, ավելի քան 50-ը ՝ վիրավորվել:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «TOLO News»-ին, ռումբերը պայթել են քաղաքի կենտրոնում գտնվող շուկայում:

Առայժմ ոչ ոք չի ստանձնել կատարված ահաբեկչությունների պատասխանատվությունը։

Նշվում է, որ Բամիանն Աֆղանստանում ամենաանվտանգ նահանգներից մեկն է։ Պայթյունները այնտեղ տեղի են ունեցել առաջին անգամ։



Hayatsk.info

Հեշթեգներ: Աֆղանստան  


Վերնագիրի այլ պիտակները