«Ես Սենատ կուղարկեմ օրենք իմմիգրանտների մասին, որը ճանապարհ կբացի, որպեսզի քաղաքացիություն ստանան 11 միլիոն չգրանցված մարդիկ»,- ասել է Բայդենը NBC-ի հետ զրույցում։
Միաժամանակ նա ասել է, որ մտադիր է չեղյալ հայտարարել գործող նախագահ Դոնալդ Թրամփի այն հրամանները, որոնք կարծում է, որ սխալ են, եւ վնաս են հասցրել կլիմային եւ մարդկանց առողջությանը։ Բայդենը նաեւ ասել է, որ հետաքննություն չի սկսի Թրամփի դեմ, եւ խոստացել է կենտրոնանալ այն բանի վրա, որպեսզի ամերիկյան հասարակությունը վերագտնի իր ինքնավստահությունը։ Բայդենը շեշտել է, որ սխալ կլիներ ասել, որ իր նախագահությունը «Օբամայի երրորդ ժամկետն» է, քանի որ հիմա բացարձակ այլ աշխարհի եւ այլ իրականության հետ են առերեսվել եւ Թրամփը փոխել է լանդշաֆտը, Ամերիկային թողնելով միայնակ բազմաթիվ հարցերում։
Hayatsk.info
Հեշթեգներ:
Բայդեն