Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1563 դեպք, մահերի թիվն ավելացել է 44-ով

11:07   25 Նոյեմբեր 2020    388

Հայաստանում նոյեմբերի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 129 085 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 1563-ով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ կորոնավիրուսից ապաքինվել է 100 913 (+1969) մարդ, այս պահին բուժվում է 25 619-ը (-450):

Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 2553 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 2040 (+38), իսկ այլ պատճառներով՝ 513 (+6):

Մեկ օրում մահացել է 44 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները