Բիթքոինը նախօրեին 19 հազար դոլարին հասնելուց հետո թույլ աճ ունի

11:57   25 Նոյեմբեր 2020    206

Ամենատարածված կրիպտոարժույթ բիթքոինի արժեքը չորեքշաբթի աճի ոչ մեծ տեմպ է ցուցադրում մեկ օր առաջ 2017 թվականի դեկտեմբերից ի վեր առաջին անգամ 19 հազար դոլարին հասնելուց հետո, այս մասին վկայում են սակարկությունների տվյալները:

CoinMarketCap պորտալի տվյալներով, որը միջին գինը հաշվարկում է ըստ ավելի քան 20 բորսաների, բիթքոինը թանկացել է 2,76 տոկոսով՝ հասնելով մինչեւ 18 841 դոլարի, կրիպտոարժույթի վաճառքի ծավալով ամենախոշոր Binance բորսայում բիթքոինն աճել է 3,15 տոկոսով՝ հասնելով մինչեւ 18 882 դոլարի։ Բիթքոինին է բաժին ընկնում կրիպտոարժույթի ամբողջ գլոբալ շուկայի շուրջ 61,6 տոկոսը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Երեքշաբթի բիթքոինը 2017 թվականի դեկտեմբերի 16-ից ի վեր առաջին անգամ անցել էր 19 հազար դոլար նիշը, սակայն այնուհետեւ անցել էր շտկվող նվազման։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բիթքոին  


Վերնագիրի այլ պիտակները