Ճապոնիան բողոք Է հայտնել Չինաստանին վիճելի կղզիների հետ կապված իրադրության պատճառով

13:39   25 Նոյեմբեր 2020    195

Ճապոնական կողմը նոյեմբերի 25-ին բողոք Է հայտնել Չինաստանին Արեւելաչինական ծովի վիճելի կղզեխմբի շրջանում ՉԺՀ-ի նավերի գործունեության առնչությամբ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին լրագրողներին հայտնել Է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն:

«Իրադրությունը չափազանց լուրջ Է»,-ասել Է նա Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ կայացած հանդիպումից հետո, որը նոյեմբերի 24-ին Տոկիո Էր ժամանել երկօրյա այցով: Ճապոնիան վիճելի կղզի Է համարում Սենկակուն, Չինաստանը՝ Դյաոյույդաոն: Առափնյա պահպանության չինական նավերն ակտիվացրել են իրենց գործունեությունը կղզու շուրջ, չնայած ճապոնական իշխանությունների բողոքներին եւ նախազգուշացումներին: Նոյեմբերի 24-ին Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոսիմիցու Մոտեգին եւ Վան Ին պայմանավորվել են՝ չսաստկացնել կղզիների շուրջ առկա լարվածությունը:

Նրանք նաեւ համաձայնել են վերսկսել երկու երկրների միջեւ գործարար ուղեւորությունները «Բիզնես-թրեք» ծրագրի շրջանակներում, որը թույլ Է տալիս սահմանափակ գործունեությամբ զբաղվել կարանտինի 14-օրյա ժամանակաշրջանում: Սպասվում Է, որ նոյեմբերի 25-ին Վան Ին հանդիպում կունենա Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգայի հետ, որից հետո պետք Է այցով ուղեւորվի Սեուլ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա   Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները