Ռուսաստանում գրանցվել է COVID-19-ից մահացության նոր ռեկորդ

13:44   25 Նոյեմբեր 2020    239

Մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում առաջին անգամ COVID-19-ից մահացել է 507 անձ:

«Անցած օրվա ընթացքում հաստատվել է 507 մահվան դեպք: Ամբողջ ժամանակահատվածում Ռուսաստանում մահացել է 37 538 մարդ», – ասվում է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի հաղորդագրության մեջ:

Մահվան դեպքերից 85-ը գրանցվել է Սանկտ Պետերբուրգում, 75-ը`Մոսկվայում, 22-ը` Մերձմոսկվայում, 21-ը` Կրասնոյարսկի երկրամասում։

Նշվում է, որ ՌԴ-ում վերջին 1 օրում ի հայտ է բերվել կորոնավիրուսով վարակման 23 675 նոր դեպք։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները