Ով է ղեկավարելու Կենտրոնական հետախուզական վարչությունը Բայդենի կաբինետում

14:15   25 Նոյեմբեր 2020    345

Ամերիկյան մամուլում հրապարակվել են տեղեկություններ այն մասին, թե ով է ղեկավարելու Բայդենի կաբինետում Կենտրոնական հետախուզական վարչությունը։

Ըստ Daily Beast պարբերականի, վերջինս Մայքլ Մորելլն է։ Մեկ այլ վարկածի համաձայն, հավակնորդ թեկնածու է համարվում նաեւ Թոմ Դոնիլոնը, ով ժամանակին զբաղեցրել է նախագահի անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը Օբամայի կաբինետում։ Նշենք, որ Մորելլը արդեն փորձ ունի ԿՀՎ ղեկավար կազմում աշխատանքի։

2010 թվականին նա դարձել է այդ կառույցի տնօրենի տեղակալը, երկու անգամ՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը հանդիսացել։ Ընտանեկան պատճառների բերումով 2013 թվականին անցել է թոշակի։ Դա այն ժամանակներն էին, երբ մամուլում հայտնվեցին հրապարակումներ այն մասին, որ ամերիկյան հատուկ ծառայությունները ծավալուն գաղտնալսման ծրագրեր էին իրականացնում։ Նրա նշանակումը կարող է որոշակի դժգոհություններ առաջացնել, քանի որ Մորելլը համարվում է կոշտ գծի կողմնակից։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բայդեն  


Վերնագիրի այլ պիտակները