Պղնձի գինն ընկնում է մեկ օր առաջ գրանցված աճից հետո

15:58   25 Նոյեմբեր 2020    299

Պղնձի գինը չորեքշաբթի առավոտյան ընկնում է` մեկ օր առաջ Comex բորսայում 1.3 տոկոս աճից հետո, հայտնում է «Փրայմ»-ը` վկայակոչելով աճուրդների տվյալները:

Comex-ում պղնձի դեկտեմբերյան ֆյուչերսների գինն ընկել է 0.23 տոկոսով` հասնելով 3.29 դոլարի մեկ ֆունտի (մոտ 0.45 կիլոգրամ) դիմաց: Լոնդոնի մետաղների բորսայում (LME) երեքշաբթի աճուրդների արդյունքում պղնձի գինն աճել է 1.61 տոկոսով եւ կազմել է 7293 դոլար, ալյումինի արժեքը` 0.66 տոկոսով` մինչեւ 1986.5 դոլար, ցինկի արժքեը` 1.01 տոկոսով` մեկ տոննայի դիմաց մինչեւ 2757 դոլար:

Չորեքշաբթի պղնձի գինն ընկնում է նախորդ օրվա թանկացումից հետո: Արդյունաբերական մետաղի գների աճին նպաստել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մասին լուրերը եւ գործարար ակտիվության վիճակագրությունն ԱՄՆ-ում:

Երկուշաբթի բրիտանական AstraZeneca ընկերությունը հայտարարել էր, որ COVID-19-ի դեմ դրա պատվաստանյութի միջանկյալ անալիզը 70-ից 90 տոկոս արդյունավետություն է ցույց տվել: Նոյեմբեր ամսվա սկզբին Moderna-ն, ինչպես նաեւ Pfizer-ը եւ BioNTech-ը հայտնել էին հաջող փորձարկումների մասին` նշելով դեղամիջոցների մոտ 95 տոկոս արդյունավետությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները