«Կովկասում նոր դարաշրջան է սկսվում». Էրդողանի խոսնակ
16:27
25 Նոյեմբեր 2020
567
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալինը Twitter- ում կիսվել է Քելբաջարի ազատագրման մասին:
Hayatsk.info-ի փոխանցմամբ՝ Քալինն ասել է, որ ադրբեջանական բանակն այսօր երեկոյան ազատագրել է 27 տարի օկուպացիայի տակ գտնվող Քելբաջարը:
«Քարերը նստում են իր տեղը: Ղարաբաղը վերականգնում է իր իրական ինքնությունը: Կովկասում նոր դարաշրջան է սկսվում: Թուրքիան կշարունակի ակտիվ դեր խաղալ Կովկասի նոր պատմության մեջ», - ասաց Ի. Քալինը: