Բեռլինում մեքենան բախվել է Մերկելի գրասենյակի դարպասներին

16:48   25 Նոյեմբեր 2020    277

Բեռլինում մեքենան բախվել է Գերմանիայի Դաշնային կանցլերի գերատեսչական շենքի դարպասներին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին տեղեկացնում է գերմանական «Bild» թերթը:

Ինչպես գրում է թերթը՝ մեքենայի վրա եղել են սպիտակ գրություններ՝ «Դադարեցրեք գլոբալիզացիայի քաղաքականությունը» և «Դուք երեխաների ու ծերերի արյունոտ մարդասպաններ եք»:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանությունն ու շտապօգնությունը:

Մեկ մարդ տուժել է, նա բուժօգնություն է ստանում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բեռլին  


Վերնագիրի այլ պիտակները