Իրանը հուսով է, որ ԱՄՆ նոր վարչակազմն առաջին հերթին հրապարակայնորեն կդատապարտի Թրամփի քաղաքականությունը․ Ռոհանի

19:53   25 Նոյեմբեր 2020    237

Մենք հուսով ենք, որ ԱՄՆ հաջորդ վարչակազմն առաջին հերթին հրապարակայնորեն կդատապարտի Իրանի նկատմամբ Թրամփի վարած քաղաքականությունը։

Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, փոխանցում է Mehr-ը։

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգների նոր վարչակազմը պետք է ուղղի իր նախորդների սխալ քաղաքականությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Այսօր ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Իրանի ժողովրդին տնտեսական պատերազմի իր եռամյա դիմադրության համար։ Այս տնտեսական պատերազմում իրանցի ժողովրդի հաղթանակի եւ թշնամու անխուսափելի պարտության մեծագույն դրսեւորումն է թրամփիզմի դարաշրջանի ավարտը»,- հավելել է նա։

Ռոհանին նշել է, որ Միացյալ Նահանգների նոր վարչակազմը պետք է ընդունակ լինի փոխհատուցելու բոլոր գործողությունները, որոնք արատավորել են ԱՄՆ իմիջը։

«Մենք հուսով ենք, որ ԱՄՆ հաջորդ վարչակազմն առաջին հերթին հրապարակայնորեն կդատապարտի Իրանի նկատմամբ Թրամփի վարած քաղաքականությունը։ Նա պետք է ոչ երկիմաստորեն դատապարտի մարդու իրավունքների խախտումը եւ ահաբեկչական գործողությունները ու փոխհատուցի սխալ քաղաքականությունը, որը նախկին կառավարությունն անցկացրել է վերջին 4 տարիներին»,- շեշտել Իրանի նախագահը։

«Եթե Միացյալ Նահանգների ապագա կառավարիչները նման կամք ունենան, կարծում եմ, որ խնդիրը շատ հեշտ կլուծվի։ Իրանը եւ Միացյալ Նահանգները կարող են լուծել եւ հայտարարել, որ կվերադառնան 2017 թվականի հունվարի 20-ի պայմաններին։ Սա շատ խնդիրների գերազանց լուծում կլինի եւ կարող է լիովին փոխել իրավիճակը»,- ասել է Ռոհանին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռոհանի  


Վերնագիրի այլ պիտակները