Իբրան խոստովանել է, որ կարոտել է Շվեդիայի հավաքականը

21:45   25 Նոյեմբեր 2020    332

Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոստովանել է, որ կարոտում է ազգային ընտրանին.

«Այո՛, կարոտել եմ հավաքականը: Ցանկանում են խաղալ «Friends Arena»-ում, տեսնել դեղին «պատը», խաղադաշտից հեռանալ դեղին մարզաշապիկով: Ես չեմ ճանաչում ազգային հավաքականի գլխավոր մարզչին, երբեք չեմ դատել նրա գործողությունները: Ինչ, ես խոսել եմ նրա մասին, միայն մեկնաբանություն է եղել նրա գործողություններին»,-Իբրայի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:

Ազգային հավաքականի կազմում անցկացրած 116 խաղում ռմբարկուն դարձել է 62 գոլի հեղինակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հիշեցնենք, որ Զլատանն այսօր 12-րդ անգամ ճանաչվել է Շվեդիայի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իբրահիմովիչ  


Վերնագիրի այլ պիտակները