COVID-19. Աշխարհում հաստատված դեպքերի թիվն անցել է 60 միլիոնը

23:06   25 Նոյեմբեր 2020    243

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 60 մլն 315 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 1 մլն 418 հազարից: Ապաքինվել է ավելի քան 41 միլիոն 725 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 12 մլն 969 հազար 67 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 266 հազար 146 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ը առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Հնդկաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 9 մլն 245 հազար 108-ի, մահերինը՝ 134 հազար 989-ի: Հաջորդ տեղում Բրազիլիան է, որտեղ, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակվել է 6 մլն 121 հազար 449 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 170 հազար 179 մարդ: Վարակվածների թվով չորրորդ տեղում հայտնված Ռուսաստանը առանձնանում է 2 մլն 162 հազար 503 դեպքով: Վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով Ռուսաստանում մահացել է 37 հազար 538 մարդ: Վարակվածների թվով հաջորդ տեղում Ֆրանսիան է, որտեղ կա կորոնավիրուսի 2 մլն 153 հազար 815 հաստատված դեպք: Վարակի հետևանքով մահացել է 50 հազար 237 մարդ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վարակվածների թվով տասնյակում են Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Արգենտինան և Կոլումբիան:

Տարածաշրջանային երկրներից Իրանն առանձնանում է 894 հազար 385 վարակվածության ընդհանուր, 46 հազար 207 մահվան դեպքով: Թուրքիան 24-րդ տեղում է: Այստեղ կա կորոնավիրուսով վարակվածության 460 հազար 916 հաստատված դեպք: Վարակի հետևանքով մահացել է 12 հազար 672 մարդ: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 114 հազար 889-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 1085 մարդ:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 220 երկրում և տարածքում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ։

Hayatsk.info

Հեշթեգներ: COVID-19  


Վերնագիրի այլ պիտակները