Այս մասին Իլոն Մասկը հայտնել է տեսահարցազրույցում՝ նվիրված Գերմանիայում «Գիգագործարանի» կառուցմանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Մասկը նշել է, որ քաղաքային խիտ կառուցապատումների պայմաններում Model S-ը եւ Model X-ը եվրոպացի վարորդների համար կարող են չափից ավելի մեծ լինել։ Ընկերությունում մտածում են հեթչբեք թափքով կոմպակտ էլեկտրամոբիլի շուրջ, որի արտաքին տեսքը մշակում է ընկերության եվրոպական դիզայն-ստուդիան, տեղեկացնում է
Hayatsk.info-ն։
Կոմպակտ էլեկտրաքարի արժեքը կարող է կազմել 25 հազար դոլար։ Համեմատության համար՝ ֆրանսիացի գնորդի համար առավել մատչելի Model 3-ը արժե 50 հազար եվրո։
Hayatsk.info
Հեշթեգներ:
Tesla