Եվրոպական բիզնեսը անձնական տվյալների հասանելիություն կստանա. Bloomberg

08:14   26 Նոյեմբեր 2020    242

Եվրահանձնաժողովը բիզնեսին կտրամադրի հաճախորդների անձնական տվյալների հասանելիություն՝ նորարարությունը խթանելու և ամերիկյան ու ասիական ընկերությունների հետ մրցակցելու համար:

Այդ մասին գրում է Bloomberg-ը: Ընկերությունները կկարողանան ծանոթանալ տվյալների, որոնք նախկինում հասանելի չէին գաղտնիության, առևտրային գաղտնիքի և մտավոր սեփականության իրավունքի պատճառով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Հաշվի առնելով արդյունաբերական տվյալների անընդհատ աճող դերը մեր տնտեսությունում, Եվրոպային անհրաժեշտ է տվյալների բաց, բայց ինքնիշխան միասնական շուկա»,- ասել է ներքին շուկայի հարցերով ԵՄ հանձնակատար Թիերի Բրետոնը:

Նրա կարծիքով, դա Եվրոպային թույլ կտա դառնալ «տվյալների առումով թիվ մեկ մայրցամաքը»:

Միևնույն ժամանակ, Եվրամիությունը չի վերացնի տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգը (GDPR): Որպեսզի ընկերությունները տվյալների հասանելիություն ստանան, նրանք պետք է տեխնիկական լուծումներ ներդնեն և ապահովեն տեղեկատվության գաղտնիությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Եվրոպա  


Վերնագիրի այլ պիտակները