Մեծ Բրիտանիան պատրաստվում է 300 տարվա ընթացքում արտադրության ծավալների ամենամեծ անկմանը

08:27   26 Նոյեմբեր 2020    169

Մեծ Բրիտանիան հայտարարել է խաղաղ ժամանակ փոխառությունների խոշորագույն մակարդակի մասին, քանի որ կանխատեսվում է, որ կորոնավիրուսի համավարակը կհանգեցնի արտադրության ամենամեծ անկմանը՝ 300 տարվա ընթացքում, հայտնում է CNBC-ը:

Բյուջետային պատասխանատվության վարչության (OBR) կանխատեսման համաձայն, բրիտանական տնտեսությունը 2020-ին կկրճատվի 11,3%-ով, իսկ այնուհետեւ 2021-ին կաճի 5,5%-ով, 2020-ին՝ 6,6%-ով եւ 2,3%, 1,7% ու 1.8%-ով՝ յուրաքանչյուր հաջորդ տարի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ակնկալվում է, որ ՀՆԱ-ն (համախառն ներքին արդյունքը) մինչեւ 2022-ի չորրորդ եռամսյակ չի վերադառնա մինչճգնաժամային մակարդակին, իսկ 2025-ին տնտեսությունը կլինի մոտ 3%-ով պակաս, քան սպասվում էր կառավարության մարտ ամսվա բյուջեում:

OBR-ը նաեւ կանխատեսում է, որ փոխառությունների ընդհանուր ծավալն այս տարի կհասնի 394 միլիարդ ֆունտ սթեռլինգի, ինչը կազմում է ՀՆԱ-ի 19%-ը, որը խաղաղ ժամանակների պատմության մեջ ամենաբարձր մակարդակն է, իսկ այնուհետեւ 2021-ին կիջնի մինչեւ 164 միլիարդ ֆունտ սթեռլինգի եւ 2022-ին՝ 105 միլիարդ ֆունտ սթեռլինգի:

Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ռիշի Սունակը հայտարարել է 280 միլիարդ ֆունտ սթեռլինգի պետական ծախսերի մասին, որոնք կօգնեն երկրին հաղթահարել համավարակի հետեւանքները: «Ինչքան էլ այդ ծախսերը բարձր լինեն, անգործության գինը շատ ավելի բարձր կլիներ, բայց այս իրավիճակն ակնհայտորեն անկայուն է միջնաժամկետ հեռանկարում»,- Համայնքների պալատում հայտարարել է Սունակը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեծ-Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները