Դրանից առաջ նրան ինչ-որ կերպ հաջողվել էր մտնել ԿԺԴՀ-ի թերեւս առավել պաշտպանված տարածք: Փախուստը տեղի էր ունեցել նոյեմբերի սկզբին, սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն հիմա:
Փախստակը պնդում է, որ նախկինում մարմնամարզիկ է եղել, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Ըստ Ryonghap լրատվական գործակալության եւ «Korean Herald» թերթի` տղամարդը հատել է ապառազմականացված գոտին երկու երկրների միջեւ նոյեմբերի 3-ին, իսկ հարավային Կորեայի զինված ուժերի կողմից բերման էր ենթարկվել միայն 14 ժամ անց սահմանից մեկ կիլոմետր հեռավորության վրա:
Հարավային Կորեայի իշխանությունները ստուգում են նրա փախուստի դրդապատճառների իսկությունը: Մասնավորապես, նրանք խնդրել են տղամարդուն երկու անգամ կրկնել թռիչքը բարձր ցանկապատի վրայով` համոզվելու համար, որ նրա խոսքերը համապատասխանում են իրականությանը, գրում է «The Korean Herald»-ը:
Եթե նա իսկապես փախել է այդ ճանապարհով, ապա դա զարմանալի է, քանի որ դրա համար նրան հաջողվել է աննկատ մնալ հյուսիսկորեական բանակի համար եւ ինչ-որ կերպ չպայթեցվել ապառազմականացված գոտու բազմաթիվ ականներից մեկի վրա:
Իշխանությունները, ըստ լրատվամիջոցի, կարծում են, որ նման փախուստը հնարավոր է` հաշվի առնելով տղամարդու թեթեւ քաշը եւ նրա սպորտային անցյալը: Փախստակի ոչ անունը, ոչ էլ տարիքը չեն նշվում: Հայտնի է միայն, որ նա մոտ 30 տարեկան է:
Տարեկան միջինում մոտ հազար մարդ է փախնում Հյուսիսային Կորեայից: Ամենից հաճախ նրանք Չինաստան են ուղեւորվում սարերի եւ գետերի միջով անցնող վտանգավոր ճանապարհով:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Հյուսիսային-Կորեա