Հայաստանում կորոնավիրուսից 28 պացիենտ է մահացել․ վարակվածների թիվն աճել է 1785-ով

11:15   26 Նոյեմբեր 2020    215

Նոյեմբերի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 130870 դեպք, որոնցից 103055-ն` առողջացած, 2068-ը` մահվան ելքով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 25228 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 498951 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 4383 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1785 նոր դեպք: Ունենք 2142 առողջացած և 28 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 519 է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները