Այս մասին Ադրբեջանի խորհրդարանի այսօրվա լիագումար նիստում հայտարարել է պատգամավոր Ազայ Գուլիեւը, հաղորդում է
Hayatsk.info-ն։
Պատգամավորն ասաց, որ բանաձեւի բոլոր դրույթները սպառնում են Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված խաղաղ համաձայնագրին. «Այս փաստաթուղթը պայմաններ է ստեղծում տարածաշրջանում հակամարտությունը կրկին բորբոքելու համար: Ադրբեջանը պետք է բողոքի Ֆրանսիայի `որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկի մասնակցությունը:
Ֆրանսիայում մեր դեսպանը պետք է հետ կանչվի: Քանի դեռ բանաձևը չեղյալ չի հայտարարվել, ադրբեջանա-ֆրանսիական միջխորհրդարանական բարեկամության խումբը պետք է կասեցվի: Ֆրանսիայի նախագահը վերջերս հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է: Ուստի Մակրոնը պետք է փոխի այս բանաձեւի տեքստը»:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Ազայ-Գուլիև