Չինաստանը Հնդկաստանին մեղադրում է խտրական պրակտիկայի մեջ` հավելվածների արգելափակման պատճառով

13:56   26 Նոյեմբեր 2020    194

Չինաստանը Հնդկաստանին մեղադրել է խտրական պրակտիկայի մեջ, որը խախտում է Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոններն այն բանից հետո, երբ Նյու Դելին եւս 43 չինական բջջային հավելված արգելափակեց:

Հնդկաստանի իշխանությունները արգելափակել են այդ հավելվածները` պնդելով, որ դրանք զբաղվում են այնպիսի գործունեությամբ, որը սպառնում է Հնդկաստանի ազգային անվտանգությանը: «Այդ միջոցառումները ձեռնարկվել են Հնդկաստանի ինքնիշխանությանն ու ամբողջականությանը, պետական ​​անվտանգությանն ու հասարակական կարգին վնասող գործողություններին մասնակցության մասին այդ հավելվածների վերաբերյալ տեղեկատվության հիման վրա»,- հայտարարել է Հնդկաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:

Արգելափակված հավելվածների թվում է «Snack Video»-ն, ինչպես նաեւ «Alibaba AliExpress» պլատֆորմը, «Taobao Live» հոսքային հավելվածը եւ աշխատավայրում հաղորդագրությունների փոխանակման «DingTalk» հավելվածը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան   Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները