Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել են COVID-19-ի ռեկորդային թվով նոր դեպքեր

14:08   26 Նոյեմբեր 2020    204

ՌԴ կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբից հայտնում են, որ Ռուսաստանում COVID-19-ի դեպքերի թվի օրական աճը եղել է ռեկորդային։ Նոր հիվանդների թիվը 25 487 է:

Նախորդ առավելագույն աճը գրանցվել էր նոյեմբերի 23-ին․ վարակվել էր 25 173 մարդ:

Երրորդ օրն անընդմեջ բժիշկներն արձանագրում են մահացության դեպքերի օրական ռեկորդ՝ 524 դեպք, նախորդ օրը գրանցվել էր 507 մահ: Ապաքինվել է 25 073 մարդ:

Նոր հիվանդների մեծ մասը գտնվում է Մոսկվայում (6075, 4685՝ նախորդ օրը), Սանկտ Պետերբուրգում (3669), Մոսկվայի մարզում (1022)։

Մարտից ի վեր Ռուսաստանում կորոնավիրուս է ախտորոշվել 2 187 990 մարդու մոտ, որոնցից 38 000-ը մահացել են, ավելի քան 1,7 մլն-ը՝ բուժվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները