Հրդեհ Թբիլիսիի կենտրոնում. կան զոհեր

14:55   26 Նոյեմբեր 2020    231

Թբիլիսիի Խորավա փողոցի եռահարկ տանը բռնկած հրդեհից զոհվել է երկու մարդ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին «Sputnuk Գրուզիա»-ին հաղորդել են Արտակարգ իրադրության ծառայությունում:

Ծառայության տեղեկատվության համաձայն, հրդեհի հետեւանքով այրվել է եռահարկ տան երկրորդ հարկը: Միջադեպի վայրում մոբիլիզոցվել է հրշեջ-փրկարարների յոթ բրիգադ:

Մինչ այդ կրակը տեղայնացվել է: Այրված բնակարանում հրշեջները հայտնաբերել են երկու մարդու մարմին:

Ականատեսների խոսքով՝ հրդեհն առաջացել է առավոտյան մոտավորապես 7:30-ին:

Առայժմ հայտնի չէ, թե ինչն է դարձել բռնկման պատճառը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թբիլիսի  


Վերնագիրի այլ պիտակները