Վրաստանում նոր սահմանափակումներ են մտցնում կորոնավիրուսի պատճառով

15:03   26 Նոյեմբեր 2020    194

Վրաստանը նոյեմբերի 28-ից նոր սահմանափակումներ Է մտցնում ամբողջ երկրի մասշտաբով կորոնավիրուսի սրընթաց տարածման պատճառով. մասնավորապես, դադարեցվում Է ռեստորանների, հասարակական տրանսպորտի, առեւտրի կենտրոնների, շուկաների եւ ֆիթնես-ակումբների աշխատանքը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասվում Է կորոնավիրուսի դեմ պայքարի համակարգող խորհրդի հայտարարության մեջ:

Նոյեմբերի 25-ին ՌԻԱ Նովոստիին հաջողվել Է ծանոթանալ սահմանափակումների նախագծի հետ, որը նոյեմբերի 26-ին պաշտոնապես հաստատվել Է իշխանությունների կողմից:

«Ելնելով երկրում ստեղծված համաճարակաբանական իրադրությունից՝ որոշում Է ընդունվել խստացնել կետ առ կետ սահմանափակումները»,-ասվում Է հայտարարության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները