Թաիլանդի իշխանությունները կետամինը շփոթում են սովորական մաքրող նյութի հետ

15:18   26 Նոյեմբեր 2020    219

Թաիլանդի իշխանությունները կետամինը շփոթել են սովորական մաքրող նյութի հետ:

Ինչպես հայտնում է «NYP»-ն, նոյեմբերի սկզբին տեղական իշխանությունները հայտարարել էին երկրի պատմության մեջ կետամինի ամենամեծ խմբաքանակի առգրավման մասին, որը, ինչպես պարզվել էր հետագայում, սովորական մաքրող միջոց էր:

Արդարադատության նախարար Սոմսակ Թեփսութինը հայտարարել է, որ նախնական կեղծ հայտարարության էր հանգեցրել «տեխնիկական սխալը» դաշտային փորձարկումների ընթացքում, հաղորդում է «Bangkok Post»-ը:

Նոյեմբերի 12-ին Թմրամիջոցների դեմ պայքարի ազգային գործակալությունը հպարտությամբ հայտարարել էր Բանգկոկի մոտակայքում գտնվող Չաչենգսաո նահանգի պահեստից 11.5 տոննա կետամինի` որպես թմրանյութ օգտագործվող հանգստացնող միջոցի առգրավման մասին: Սակայն ավելի ուշ լաբորատոր փորձարկումները ցույց էին տվել, որ փոշիանման սպիտակ նյութն իրականում տրինատրիումֆոսֆատ է` քիմիական միացություն, որը սովորաբար որպես մաքրող, լաքաները հեռացնող միջոց եւ նույնիս սննդային հավելանյութ է օգտագործվում:

Արդարադատության նախարարը պարզաբանել է, որ խառնաշփոթը տեղի է ունեցել այն պատճառով, որ նախնական փորձարկումները տրինատրիումֆոսֆատին եւ կետեմանին նույն կերպ են արձագանքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թաիլանդ  


Վերնագիրի այլ պիտակները